26.11.2024
ԵՄ-ն երկարաձգել է պատժամիջոցները ՌԴ-ի դեմ, այդ թվում նաեւ՝ Ղրիմի կամուրջի կառուցման համար
prev Նախորդ նորություն

Էրդողանը ներկայացրել է Թուրքիայի կառավարության կազմը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում նախագահական պալատում կայացած մամուլի ասուլիսին ներկայացրել է կառավարության կազմը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Փոխնախագահ է նշանակվել Ֆուաթ Օքթայ: Խորհրդարանական կառավարման ժամանակ այս պաշտոնը գոյություն չուներ: Իրենց պաշտոնները նոր կառավարության կազմում պահպանել են արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և արդարադատության նախարար Աբդուլհամիտ Գյուլը: Ազգային պաշտպանության նախարարության ղեկավար է նշանակվել Հուլուսի Աքարը, որը նախկինում զբաղեցնում էր Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Նախկինում Էներգետիկայի և բնական փոխնախարար Ֆաթիհ Դոնմեզը այժմ ղեկավարում է այս գերատեսչությունը:

Նախարարների նոր կաբինետում ֆինանսների և գանձապետարանի նախարարի պաշտոնը կգլխավորի էներգետիկայի նախկին նախարար Բերաթ Ալբայրաքը: Աշխատանքի, սոցիալական սպասարկման և ընտանիքի նախարարությունը կղեկավարի Զեհրա Զյումրյութ Սելչուկը, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարությունը՝ Մուստաֆա Վարանքը, առևտրի նախարարությունը Ռուխսար Փեքջանը:

Գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար է դարձել Բեքիր Փաքդեմիրլին, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար է դարձել Ջահիթ Թուրանը, առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, ազգային կրթության նախարար՝ Զիյա Սելչուկը: Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը կգլխավորի Մեհմեթ Էրսոյը, երիտասարդության և սպորտի նախարարությունը՝ Մեհմեթ Քասափօղլուն, Էկոլոգիայի և քաղաքաշինության նախարարությունը՝ Մուրաթ Քուրումը:

Էրդողանը խոստացել է, որ նոր կառավարությունն աշխատելու է ի բարօրություն թուրք ժողովրդի: