20.04.2025
Ադրբեջանը զարգացնելու է Սևծովյան տնտեսական համագործակցության տրանսպորտային միջանցքները
prev Նախորդ նորություն

Հաջիև. ԼՂ խնդրի շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն գործող ձևաչափով

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը պետք է շարունակվի գործող ձևաչափով: ԱՊԱ-ի հաղորդմամբ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը: 

Ըստ նրա, Հայաստանը տարբեր մակարդակներում հակասական հայտարարություններ է անում: «Ըստ միջազգային նորմերի և սկզբունքների՝ Հայաստանը բանակցային գործընթացի մաս է կազմում»,-ասել է նա:

Հաջիևն ասել է, թե «Ադրբեջանի համար ընդունելի չէ, որ Հայաստանը կամ որևէ այլ երրորդ կողմ պայմաններ դնի բանակցային գործընթացը վարելու համար»:

Հաջիևն ասել է նաև. «Բանակցային գործընթացի հիմնարար միջազգային իրավական և քաղաքական հիմք են կազմում ՄԱԿ ԱԽ բանաձևերը: Իսկ բանակցությունների շարունակման ձևաչափը լավ է հայտնի համաշխարհային հանրությանը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ու Հայաստանին», հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Ալիեւը չի մասնակցի իր «եղբոր»՝ Էրդողանի երդմնակալությանը․ պատճառները հայտնի չեն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար