Նիկոլ Փաշինյանը փորձում է խաղալ Արևմուտքի ու ՌԴ–ի «դաշտերում»։ Սակայն ռուսաստանյան փորձագիտական շրջանակներում նշում են, որ Փաշինյանի կառավարությունում շատ են արևմտամետ քաղաքական գործիչները, ովքեր ժամանակին բավականին հստակ արտահայտվել են ՀՀ–ում ՌԴ–ի ազդեցության թուլացման ու Արևմուտքի հետ սերտ կապերի օգտին։ Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի փորձագետ Իլգար Վելիզադեն։ Նա նշել է, որ Քոչարյանի ու Սարգսյանի օրոք ՀՀ–ն փորձում էր իրականացնել կոմպլիմենտար քաղաքականություն` բարեկամություն անել ՌԴ–ի ու Արևմուտքի հետ, սակայն ավելի շատ ուղենիշը դեպի ՌԴ–ն է։ Նրա խոսքով, ՀՀ–ն կապված է ՌԴ–ի հետ ՀԱՊԿ–ի, ԵԱՏՄ–ի պայմանագրերով ու հայերի համար բարդ կլինի ավելի ազատ գործել Արևմուտքի հետ։