25.11.2024
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ-ն կոչ է անում Հարավային Կովկասում հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով

ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթաժողովը ամփոփիչ հռչակագիր է ընդունել, որում կոչ է արվում Հարավային Կովկասում հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով:

Մասնավորապես, հռչակագրի 67-րդ կետում նշվում է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է աջակցել բոլոր գործընկերների` արտաքին ու անվտանգային քաղաքականության հարցում անկախ ու ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավունքին՝ զերծ մնալով արտաքին ճնշումից ու հարկադրանքից: Նաև շեշտվում է, որ Ալյանսը շարունակում է աջակցել Հարավային Կովկասում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:

«Մենք հորդորում ենք բոլոր կողմերին լինել կառուցողական և ավելի մեծ քաղաքական կամք դրսևորել առկա բանակցային ձևաչափերի շրջանակում հակամարտությունների խաղաղ կարգավորման համար` համաձայն բանակցային ձևաչափերին»,- ասվում է հռչակագրում:

Հիշեցնենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` հուլիսի 11-ին, աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն: Բրյուսելյան այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով։ Տեղի կունենա նաև վարչապետի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ: