Ադրբեջանը սկսել է էլեկտրաէներգիա արտահանել Իրան։ Այդ մասին հայտարարել է Ազերէներջիի մամուլի խոսակ Յահյա Բաբանլին։Նա նշել է, որ Ազերէներջիի և իրանական պետական Tavanir ընկերության միջև էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի մասին պայմանագիր է ստորագրվել։Ըստ պայմանագրի, էլեկտրաէներգիան կարտահանվի իրանական Մուղան և Աստարա շրջաններ`80 մեգավատի չափով։ Ապագայում արտահանման ծավալը կարող է հասնել 180 մեգավատի։