Ադրբեջանում մայիսի 30-ին REAL (Հանրապետական այլընտրանք) ընդդիմադիր շարժման ակտիվիստների զանգվածային ձերբակալություններ են սկսվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:Տեղեկության համաձայն՝ ձերբակալվել են շարժման ակտիվիստներ Էլմար Համզան, Արաստուն Մախշալիևը և երկու այլ ակտիվիստներ:Մայիսի 29-ին Բաքվի Յասամալի շրջանի դատարանը 30 օրվա կալանքի է դատապարտել կուսակցության մեջլիսի ներկայացուցիչ Ազեր Գասըմլիին:Ակտիվիստները մեղադրվում են «ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու» հատկանիշներով: