13.05.2025
Նորատ Տեր-Գրիգորյանց. Թուրքիան աջակցում է Ադրբեջանին` ՀՀ-ի վրա հարձակվելու համար (video)
prev Նախորդ նորություն

ԼՂ «հինգ շրջանների» փոխանցման մասին Դուգինի խոսքերն «անհեթհեթություն» են. Նալբանդյան

ՀՀ ԱՆ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանն «անհեթհեթություն» է որակել «Միջազգային Եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինի հայտարարություններն առ այն, թե ԼՂ հիմնահարցի բանակցային գործընթացում գոյություն է ունեցել «հինգ շրջանների» փոխանցման մասին պայմանագիր:


«Այդ ինֆորմացիան բացարձակ չի համապատասխանում իրականությանը», - ասել է Նալբանդյանը tert.am-ի հետ զրույցում՝ հավեելով, որ վերջին տարիների բանակցային գործընթացի բոլոր փուլերի գլխավոր բաղադրիչ է հանդիսացել այն, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պարտադիր միջազգային իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։ Մնացած տարրերն ածանցյալ են, նշել է Նալբանդյանը։


«Հայաստանն այս տարիների ընթացքում բազմիցս է հայտարարել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման իրացման և անվտանգության երաշխավորման հիման վրա հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Այլ կարգի մտավարժանքները, մեկնաբանությունները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլ ուղղակի անհեթեթություն են», - ասել է հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը։


Հիշեցնենք, որ Ալեքսանդր Դուգինը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային հինգ շրջանների փոխանցման մասին պայմանագիրը գոյություն ունի՝ հավելելով, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական և թե՛ ռուսական մամուլում հինգ շրջանների փոխանցման նախագիծը ադեկվատ կերպով չի մեկնաբանվում:

Բաթումում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվողը
Հաջորդ նորություն next