13.05.2025
Տարոն Աջեմօղլուն հերքել է Թուրքիայում նախարարի պաշտոն ստանալու մասին լուրը
prev Նախորդ նորություն

Նորատ Տեր-Գրիգորյանց. Թուրքիան աջակցում է Ադրբեջանին` ՀՀ-ի վրա հարձակվելու համար (video)

Ադրբեջանն ագրեսիվ պետություն է, իսկ Իլհամ Ալիևն այդ ագրեսիվության ղեկավարը: Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան ստեղծել են ագրեսիվ միություն: Ցավոք, Վրաստանը հետևում է այդ երկրների քաղաքականությանը: ՀՀ-ի շուրջ օղակը փակելու համար նրանք կառուցել են Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը: Այդ մասին Երկիր Մեդիայի եթերում հայտարարել է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. ՊՆ պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:


Նրա խոսքով, այդ միությունը ՀՀ-ի ու Արցախի նկատմամբ պատերազմական տեխնոլոգիա է իրականացնում:


Անդրադառնալով Նախիջևանի թեմային նա նշել է, որ Նախիջևանը հայկական տարածք է, որը 1921թ-ին փոխանցվել է երկրորդ թուրքական պետությանն` Ադրբեջանին: Նրա խոսքով, Նախիջևանի հայ բնակչությունը վերացել է դեռևս Հեյդար Ալիևի իրականացրած քաղաքականության հետևանքով:


Տեր-Գրիգորյանցը նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան աջակցում է ադրբեջանական զորքերին Նախիջևանում: Այնտեղ են գտնվում թուրքական ռազմական խորհրդականները: Ստացվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրն աջակցում է ոչ նատօական երկրին՝ ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի վրա հարձակվելու համար:


Նրա խոսքով, ադրբեջանցիները վերցնում են Նախիջևանի բարձրունքները, որպեսզի այնտեղից հսկեն ու հարվածեն Գորիս գնացող ճանապարհին` ՀԱՊԿ-ն այս պարագայում լուռ է և չի արձագանքում ՀԱՊԿ անդամ-պետության նկատամբ այդ քաղաքականությանը:


ԼՂ «հինգ շրջանների» փոխանցման մասին Դուգինի խոսքերն «անհեթհեթություն» են. Նալբանդյան
Հաջորդ նորություն next