Մոտ օրերս մեկնարկելու է ադրբեջանա-իրանական համատեղ գործարանում արտադրված մեքենաների վաճառքը` Նեֆտեչալայի արդյունաբերական գոտում: Այդ մասին հայտարարել է AzerMash-ի ղեկավար Էմին Ահունդովը: Ըստ նրա, խոսքը դեռևս գնում է Khazar LD և Khazar SD մեքենաների մասին: Գործարանի հզորությունը կազմում է տարեկան տաս հազար մեքենա: