27.11.2024
Հայկական կողմն օդում և ցամաքում պատրաստ է պաշտպանության ու հակահարվածի. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Վայոց ձորը՝ թիրախում․ հակառակորդը կրակել է հրդեհը հանգցնող զինվորների ուղղությամբ

Այսօր՝ հուլիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։


Shamshyan.com-ի փոխանցմամբ, Զանգակատուն գյուղի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքներում հրդեհ է բռնկվել, ու հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ոչ միայն հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները, այլ նաև զինվորներ։


Մինչ հրշեջները, քաղաքացիներն ու զինվորները պայքարել են կրակի տարածման դեմ, հակառակորդի կողմից կրակոցներ են արձակվել հրդեհաշիջման աշխատանքները կատարողների ուղղությամբ։


Այժմ պարզվում է՝ արդյո՞ք կրակոցների արդյունքում հայկական կողմը զոհեր և վիրավորներ ունեցել է, թե ոչ։


Մինչ այդ Ն-ից հայտնել էին, որ հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան Ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:


«Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, 1974 թ. ծնված Վահագն Սամվելի Բաղդասարյանը»,– Facebook-յան իր էջում գրել էր Արծրուն Հովհաննիսյանը։