Ալիևի օրոք Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին սպառնում է թուրքական լուծ ու ոչնչացում․ փորձագետ
Բաքվում կայացած զորահանդեսին մասնակցել են նաև Թուրքիայի զինվորականները, որոնք ադրբեջանցիների հետ շարքով անցնելիս հնչեցնում էին «Երջանիկ է նա, ով կարող է իրեն թյուրք կոչել» արտահայտությունը:
Դա արվում է մի երկրում, որտեղ բնակչության կեսը ոչ թյուրքական էթնոսներ են, այդ թվում բանակում: Թյուրքական ազգայնականությամբ է թաթախված նախիջևանյան կլանի ողջ իշխանությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի թալիշական սփյուռք ՀԿ նախագահ Իսմայիլ Շաբանովը, փոխանցում է realtribune.ru-ն:
Նրա խոսքով, կլանը տարիներ շարունակ օգտագործում է թյուրքական էթնոսի ազգայնական զգացմունքներն ու քաղաքական անգրագիտությունը`իշխանության պահպանման ու թյուրքական էթնոսներին Ադրբեջանի բնիկ ժողովուրդների դեմ ուղղելու համար:Ըստ նրա, իշխող կլանի անդամները հիմնականում թուրքացված քրդեր են: Նա նշել է, որ Ալիև-կրտեսերն իր նախընտրական արշավի ժամանակ նույնպես օգտագործում է ազգայնական հռետորաբանությունը:
Նա հավելել է, որ Ադրբեջանմի բնիկ ժողովուրդներն այլ ելք չունեն`նրանք պետք է փոխեն իշխանությունն ու երկրի փիլիսոփայությունը`հակառակ պարագայում բոլորին սպասվում է թուրքական լուծ ու ոչնչացում: