Բաքուն և Երևանն ունեն զրոյական ցանկություն գնալ փոխզիջումների. Մարկեդոնով
Ադրբեջանը Բելառուսից բացի ունի զենքերի այլ առաքիչներ, այդ թվում ՌԴ-ն: Եթե Բաքուն գնում է ռուսական զենքերը շուկայական գներով, ապա Երևանը` վարկով կամ ավելի էժան: Այդ մասին հայտարարել է փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը, փոխանցում է eurasia.expert-ը:
Նրա խոսքով, եթե Մոսկվան հրաժարվի Ադրբեջանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցությունից, ապա դա չի կարող լուծել անդրկովկասյան սպառազինությունների մրցավազքն հօգուտ ՀՀ-ի:
Նա նշել է, որ Բաքուն ունի միջոցներ զենք գնելու Թուրքիայից, Իսրայելից, Ուկրաինայից: Եթե Բաքուն խզի իր ռազմա-տեխնիկական կապերը ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի երկրների հետ, ապա Ադրբեջանը կսկսի մերձենալ Թուրքիայի, Իսրայելի, Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի հետ:
Նրա խոսքով, Բաքուն և Երևանն ունեն զրոյական ցանկություն գնալ փոխզիջումների: Այս դեպքում պետք է ակտիվացնել դիվանագիտական ջանքերն ոչ միայն Մինսկի խմբի հարթակում, այլ նաև ՀԱՊԿ-ի:
Նա հավելել է, որ ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի անդամները պետք է հասկանան, որ հայ-ադրբեջանական հակամարտության էսկալացիան և դրա տարածումը Նախիջևանի ու Տավուշի վրա կստեղծի խնդիրներ այդ ինտեգրացիոն միավորումների համար: