26.11.2024
Հայատանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բրյուսելում
prev Նախորդ նորություն

Հայաստանի վարչապետը կմեկնի Բրյուսել. ո՞վքեր են ընդգրկված պատվիրակության կազմում

Հուլիսի 11-13-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Բրյուսելում հանդիպումներ կանցկացնի Եվրամիության ղեկավարության ներկայացուցիչների հետ: Այս տեղեկատվությունը մեզ հետ զրույցում հասատեց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:


Վարչապետի որոշմամբ, հայաստանյան պատվիրակության մեջ են ընդգրկված նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:


Պատվիրակության կազմում են նաև վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Գագիկ Հովհաննիսյանը և Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը:


Լրատվամիջոցները նաեւ նշում են, որ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Այս տեղեկատվությունը, սակայն վարչապետի մամուլի քարտուղարը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց:


Ավելի վաղ, Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ Ջեյմս Ափաթուրայը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ցանկանում էլ ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստակամ է աջակցել Փաշինյանի կառավարությանը՝ սկսած բարեփոխումներն ընդարձակելու հարցում: Թեև Հայաստանի արտգործնախարարությունը դեռ պաշտոնապես չի հաստատում, սակայն ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան նշում է՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցների թվում է լինելու նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Այո, Հայաստանի վարչապետը կմասնակցի գագաթնաժողովին, ու թեև ես հստակ չգիտեմ, բայց հույս ունեմ, որ նա նաև մտքերի փոխանակման հնարավորություն կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ», - ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալը:


Ավելի վաղ, Փաշինյանը հայտարարել էր, որ իր մասնակցությունը Բրյուսելում հուլիսի 11-12-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին կախված է հռչակագրի վերջնական տեքստից։ Վարչապետը հստակեցրել էր, որ եթե հռչակագրում լինեն Հայաստանի համար անընդունելի ձեւակերպումներ, մասնավորապես՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ, ինքն այդ գագաթնաժողովին չի մասնակցի։