18.04.2025
Ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ․ Արա Վարդանյանի հրաժարականը
prev Նախորդ նորություն

Իրանի կառավարությունը կարևորում է Թեհրան-Բաքու հարաբերությունների ընդլայնումը

ԻԻՀ նախարարի տնտեսական հարցերով տեղակալը նշել է, որ Ադրբեջանի հետ առևտրական ու քաղաքական հարաբերությունների ընդլայնումը կարևորվում է Իրանի կառավարության կողմից:

Նրա խոսքով, Իրանի Գիլան նահանգի արևմուտքում գտնվող Աստարայի սահմանային քաղաքի նավահանգստի ու երկաթգծի ընդլայնումը կամրապնդի երկու երկրների հարաբերությունները:


Ղոլամռեզա Անսարին ընդգծել է. «Ադրբեջանը Աստարա-Ռաշտ երկաթգծի կառուցման համար 500 միլիոն դոլար վարկ է հատկացրել և այս նախագիծն ազդելու է հյուսիս-հարավ միջանցքի վրա»:


Հյուսիս-հարավ միջանցքի նախագծի իրագործմամբ Կասպից ծովի հյուսիսային երկրներն Իրանի միջոցով միանալու են Պարսից ծոցին և այդ ուղղությամբ հնարավոր է դառնալու Կասպից ծովի հյուսիսային երկրների և Եվրոպայի հետ Իրանի, նաև Ասիայի հարավի ու հարավ-արևելքի հարաբերությունը:


Միջազգային այս միջանցքի շահագործումը կրճատելու է բեռնափոխադրման ծախսերն ու տևողությունը:

Սև ծովում մեկնարկում են Sea Breeze-18 զորավարժությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար