9.06.2025
Փուլայինի ուրվականը. ի՞նչ է ասել Պատրուշևը Գրիգորյանին Մոսկվայում ԼՂ հակամարտության մասին
prev Նախորդ նորություն

Լարսի անցակետում ռուսական կողմից հերթը կազմում է մոտ 4 կմ, անցանելիությունը՝ 4-5 ժամ

Լարսի անցակետում ռուսական կողմից հերթը կազմում է մոտ 4 կմ, անցանելիությունը՝ 4-5 ժամ, անցակետում գտնվում են մոտ 60 բեռնատար, որոնց մոտ կեսը հայկական՝ բեռնված ցորենով: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:


Նրա փոխանցմամբ, վրացական մասում ճանապարհին հերթ չկա, մոտ 22 մեքենա է գտնվում տերմինալում, որից տասը՝ հայկական: 


«Կարելի է արձանագրել, որ խնդիրը ստացավ իր լուծումը և միտում ունի ստաբիլացման: Հատուկ շնորհակալություն վրացական իշխանություններին, մեր շուտ փչացող մթերքներ տեղափոխող բեռնատարներին արտահերթ կարգով անցանելիություն ապահովելու համար, ինչի շնորհիվ ոչ մի բեռի փչացման ահազանգ մենք չենք ստացել»,- Facebook-յան իր էջում գրել է փոխնախարարը:

Փոխվարչապետերը ԵՏՀ նիստում կքննարկեն ԵԱՏՄ ներքին շուկայի առավել զգայուն հարցերը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Վերականգնվել է հայկական բեռների տարանցումը Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան