27.11.2024
Պանիկա Փանիկում. ՀՀ-ում ՌԴ զորքերի վերաբերյալ պայմանագրերը կարող են փոխվե՞լ
prev Նախորդ նորություն

Վրաստանը մոտ 600.000 մ գազամուղ է վաճառել SOCAR-ի դուստր ձեռնարկությանը 9,5 մլն դոլարով

SOCAR Georgia Gas-ը, որն Ադրբեջանի Պետական նավթային ընկերության SOCAR-ի, դուստր ձեռնարկությունն է, գազամուղեր է գնել Վրաստանի մի շարք շրջաններում`594.000 մ ընդհանուր երկարությամբ:


Ըստ երկրի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության, գազի խողովակները ընկերությանն են փոխանցվել 21,3 մլն լարիով`9,5 մլն դոլարով, անմիջական վաճառքի միջոցով:


Մասնավորապես, SOCAR Georgia Gas-ի սեփականությունն են դարձել Կասպի, Գարդաբանիի, Զեստաֆոնիի, Զուգդիդիի, Օզուրգեթի, Լագոդեխի, Ահմետի և Օնիի տարածքի խողովակաշարերը, գրում է bizzone.info-ն:


Ըստ գործարքի պայմանների, գումարը պետք է ամբողջությամբ վճարվի 48 ամսում, իսկ 8,5 մլն լարին`36 ամսում: