Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն կայցելի Բաքու` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու: Նիստը կկայանա դեկտեմբերի 14-ին: Տեղեկության համաձայն` նիստի ժամանակ նախատեսվում է քննարկել էներգետիկ համագործակցության ոլորտում տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցեր: