Կարս-Ախալքալաք երկաթգծի՝ Սաթխա-Նինոծմինդա հատվածում գնացքի վագոններ են շուռ եկել: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման նախագահ Վահագն Չախալյանը:«Խոսքը բեռնատար գնացքի մասին է, դրա երկու վագոններն են շուռ եկել»,- ասաց նա:Չախալյանը նշեց, որ քանի որ դեպքը րոպեներ առաջ է տեղի ունեցել, այս պահին տեղեկություն չունի տուժածների մասին: Մանրամասները կհաղորդենք ավելի ուշ: [fb_video url="https://www.facebook.com/100001900737703/videos/2345417042198297/"]