23.11.2024
Թեհրանում մեկնարկել է Իրանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանը շատ կտրուկ է արձագանքել ՌԴ որոշ գործընկերների վարքագծին

Ռուսաստանի Դաշնության խորհրդի լիագումար նիստում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տարակուսանք է հայտնել առ այն, որ ռուսաստանցի որոշ գործընկերներ, նրանցից ոմանք անգամ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ, երեկ Բաքվում մասնակցել են վառ արտահայտված հակահայկական ակցիայի։


«Ռուսաստանցի մեր որոշ գործընկերներ երեկ Բաքվում մասնակցել են վառ արտահայտված հակահայկական ակցիայի: Ավելին, արդարացի տարակուսանք է հարուցում, որ նրանցից ոմանք անգամ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ են»,- քիչ առաջ ՌԴ Դաշնության խորհրդի լիագումար նիստում ելույթ ունենալով պատգամավորների առջև հայտարարեց Արարատ Միրզոյանը։


Նշենք, որ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով։


Առաջին անգամ պատմության մեջ ՀՀ ԱԺ նախագահը ելույթ է ունեցել ՌԴ Դաշնության խորհրդի լիագումար նիստում: Արարատ Միրզոյանը նշել է, որ մտադիր է շարունակել իր ռուս գործընկերների հետ երկխոսությունը, ամրապնդել եւ զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունը: