Սարգիս Հացպանյանի հայտնի լուսանկարը՝ Ադրբեջանի գեղարվեստի ակադեմիայի ցուցահանդեսում

295

Փետրվարի 26-ին Բեռլինում անցկացված Ադրբեջանի գեղարվեստի ակադեմիայի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսում տեղ է գտել նաև Սարգիս Հացպանյանի հայտնի լուսանկարը:


Ադրբեջանական «Haqqin.az» լրատվական կայքը ներկայացրել է Խոջալուի դեպքերի 27-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսում ընդգրկված աշխատանքների լուսանկարները: Հրապարակումից պարզ է դարձել, որ ցուցահանդեսում ներառված է եղել Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանի և ադրբեջանցի տատիկի հայտնի լուսանկարի գեղարվեստական վերարտադրությունը: Ադրբեջանցի ուսանողի նկարած գեղանկարը վերնագրվել է «Հույս»:


Ուշագրավ է, որ ադրբեջանական կայքի տեղեկացմամբ, Բեռլինում ներկայացվել են այն աշխատանքները, որոնք ընտրվել են Ադրբեջանի գեղարվեստի ակադեմիայում անցկացված մրցույթի արդյունքում:


Ermenihaber.am-ը հիշեցնենում է, որ Սարգիս Հացպանյանի հայտնի լուսանկարն արվել է 1993-ի ապրիլին, Քարվաճառի ազատագրման օրերին, երբ ադրբեջանական գյուղի տղամարդիկ անօգնական և անպաշտպան թողնելով իրենց կանանց, երեխաներին, մայրերին, փախել էին: Ադրբեջանական կողմը բազմիցս փորձել է յուրացնել լուսանկարը՝ դրա շուրջ հորինելով կեղծ պատմություններ:






 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...