18.09.2026
Էկոնոմիկայի նախարարը փորձում է մանիպուլյացիայով գերազանցել Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Ով է տիրանալու Կապանատան բանալուն

Լուսանկարը՝ hraparak.am
Լուսանկարը՝ hraparak.am

«Հրապարակ» թերթը գրում է.


Կապանի համայնքապետարանի աշխատակազմը երեկ յուրօրինակ ձեւով է շնորհավորել համայնքապետ Գեւորգ Փարսյանի 41-ամյակը։ Ողջ անձնակազմը՝ մի քանի տասնյակ մարդ, առավոտ կանուխ շարվել է համայնքապետարանի մուտքի մոտ եւ ծափողջույններով ու «շնորհավոր» բացականչություններով դիմավորել աշխատանքի եկած համայնքապետին: Տեսանյութն էլ վերնագրել էին՝ «Կապանատան բանալին ամուր ձեռքերում է»։


Այս տեսարանը ցնցումների մեջ է գցել իշխանական շրջանակներին, երեկ ոմանք փորձում էին Փարսյանին համեմատել Հյուսիսային Կորեայի բռնապետ առաջնորդի հետ, այն դեպքում, երբ Փարսյանի բարի համբավի եւ լավ քաղաքապետ լինելու մասին յուրաքանչյուր կապանցի է խոսում։


Մեր աղբյուրներն ասում են, որ նոյեմբերի 29-ին կայանալիք Կապանի ավագանու ընտրություններում իշխանությունը «վիզ է դրել», որ Կապանը նոր համայնքապետ ունենա, ու ամեն գնով փորձելու են խլել «Կապանատան բանալին»:


 

Մրցանակ՝ զիջումների դիմաց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` b24.am
17.09.2026
Մոսկվայի հետ շարունակվում են բանակցությունները հայկական երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ