17.09.2026
Բա որ քո հետից գոռան «նարկոշ» կամ «բառիգ» Արթուր
prev Նախորդ նորություն

Էկոնոմիկայի նախարարը փորձում է մանիպուլյացիայով գերազանցել Փաշինյանին

Էկոնոմիկայի նախարարն ըստ երեւույթին ունի թերեւս բավականին հավակնոտ մի նպատակ․ մանիպուլյացիայի կարողության հարցում հասնել եւ անցնել առաջնորդին՝ Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե նրա վարպետությունը դեռ ունի կատարելագործվելու տեղ, բայց ձգտումն ակնառու է։


Օրինակ, նա այսօր հայտարարել է, թե՝ եթե չլիներ ադրբեջանական բենզինը, ապա բենզինի գինը Հայաստանում կթանկանար մի քանի հարյուրով ավելի, քան այն, ինչ կա այսօր։ Հիշեցնեմ, որ այսօր բենզինի գինն արդեն 600 է՝ պրեմիում տեսակի համար, եւ 580՝ ռեգուլյարի համար։ Փաստորեն, Պապոյանն ասում է, որ ադրբեջանական բենզինի շնորհիվ այդ գինը ավելի բարձր չէ, այլապես կարող էր հասնել միջազգային գների։


Հիմա ըստ էության։ 2025 թվականի դեկտեմբերից մինչեւ 2026–ի կես, այսինքն մոտ 6–7 ամիսների ընթացքում, Հայաստան է ներկրվել 5000 տոննա ադրբեջանական բենզին։ Հիմա, թե որքան է բենզին ներկրվել առհասարակ։ Միայն 2026 թվականի առաջին եռամսյակում Հայաստանը ներկրել է գրեթե 52 հազար տոննա բենզին։


Այդպիսով, Ադրբեջանից այս ամբողջ ընթացքում՝ 6–7 ամիսներին ներկրված բենզինը հավասար է 2026 թվականի ընդամենը առաջին երեք ամիսների ընթացքում Հայաստան ներկրված ընդհանուր բենզինի հազիվ 9 տոկոսին։ Կրկնեմ, դա միայն երեք ամիսների ընդհանուր ներկրման համեմատությամբ։ Եթե համեմատենք 6–7 ամիսների հետ, ապա կստացվի, որ ադրբեջանական բենզինը կազմել է Հայաստան ներկրվող ընդհանուր բենզինի հազիվ 5 տոկոսը։


Ինչպե՞ս կարող է ապրանքի ընդամենը 5 տոկոսը էական որեւէ ազդեցություն ունենալ գնագոյացման վրա, այն էլ այնպիսի, որ կանխի «հարյուրներով ավելի» թանկացումը։ Դա չի տեղավորվում որեւէ տնտեսական տրամաբանության մեջ։ Եվ ավելին, ընդամենը հերթական անգամ պարզ է դառնում, որ «էժան ադրբեջանական բենզինը» պարզապես նախընտրական քարոզչական ակցիա էր, ինչի վկայությունն էր եւ այն, որ Վրաստանը չգիտես ինչու այդ բենզինի տարանցման համար հայտարարեց ընդամենը սիմվոլիկ վճար գանձելու մասին։ Իսկ դա նաեւ անհավասար պայման է այլ երկրներից ներկրողների համար, ի դեպ։


Վերլուծաբան Հակոբ Բադալյան


 

 Լուսանկարը` b24.am
17.09.2026
Մոսկվայի հետ շարունակվում են բանակցությունները հայկական երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ