Մրցանակ՝ զիջումների դիմաց
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Գերմանիա, որտեղ Հեսսենի երկրամասային խորհրդարանում նրան կշնորհվի Խաղաղության մրցանակ՝ Կովկասում խաղաղության հաստատման համար։
Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանը նախօրեին Երեւանում կազմակերպված անվտանգության թեմայով համաժողովում ըստ էության անուղղակիորեն հայտնեց, թե ինչի դիմաց է ստանալու մրցանակը։ Իհարկե նա ուղիղ չէր խոսում մրցանակի մասին, բայց շատ հետաքրքիր բացահայտում արեց հայ–ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» մասին։ Փաշինյանը հայտարարեց, թե տեսել են, որ պայմանագիրը փոխադարձաբար պինգ–պոնգի տրամաբանությամբ քննարկելը անհեռանկար է, ու անցել են փոխադարձությունից հրաժարվելուն։
«Թարգմանաբար», դա նշանակում է, որ Երեւանն անցել է պարզապես Ադրբեջանի պայմաններն ընդունելուն։
Նիկոլ Փաշինյանին խաղաղության համար մրցանակ են տալիս հենց այդ նկատառումով, որ նա համաձայնել է ընդունել Ադբեջանի պայմաններն ու փակել հարցը։ Հենց դա են համոզել Հայաստանին՝ այդ թվում Գերմանիայի իշխանությունը, ու շարունակում են համոզել՝ թեման վերջնականապես փակելու համար։ Թեեւ, Ադրբեջանը ակնհայտորեն չունի փակելու որեւէ մտադրություն եւ ամեն հարցից, համաձայնեցված, ընդունված ամեն պայմանից հետո առաջ է քաշելու նորը։
Վերլուծաբան Հակոբ Բադալյան