BP-ին և նրա գործընկերները 28 միլիարդ դոլար են ներդրել Ադրբեջանում հսկայական գազային Շահդենիզ հանքավայրի շահագործման մեջ և դա կարող է լինել նոր պատմության սկիզբ: Այդ մասին հայտարարել է BP-ի Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հարցերով ներկայացուցիչ Հերի Ջոնսը: Նա նշել է, որ ընկերությունը պատրաստվում է 2020թ.-ին 6 նոր նավթահոր փորել Ադրբեջանում: Ըստ նրա, Բրազիլիային զուգահեռ Ադրբեջանը հանդիսանում է նրանց համար առաջնահերթ ուղղություններից մեկը: