Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ ընդդիմության` քվեարկության արդյունքները չճանաչելու կոչերը ծառայեցին ՌԴ-ի շահերին: Այդ մասին նա ասել է Reuters-ի հետ զրույցում: «Դա հենց այն է, ինչը ցանկանում է տեսնել Ռուսաստանը` մասնատված և թույլ Վրաստան` վարկաբեկված նախագահով, որի լեգիտիմությունը սպառնալիքի տակ է», -ասել է Զուրաբիշվիլին` նշելով, որ մտադիր է հաշտեցնել Վրաստանի մասնատված հասարակությանը: