Ադրբեջանն ու Թուրքմենստանը կարող են Կասպից ծովի հատակով ֆիբեր-մանրաթելային մալուխ անցկացնել Սիյազան-Թուրքմենբաշի ուղղության վրա: Այդ մասին նշում է Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը: Այդ թեման քննարկվել է եռակողմ` Ադրբեջան, Աֆղանստան, Թուրքմենստան ֆորմատով Բաքվում կայացած հանդիպմանը: Մասնակիցները քննարկել են Թուրքմենստանի տարածքով Աֆղանստանին ինտերնետային կապով ապահովելու հարցը: