«Ольха» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը, որի արտադրությունը սկսվել է այս տարի Ուկրաինայում, հանդիսանում է գերճշգրիտ զինատեսակ: «Ольха»-ի առանձնահատկություններից է`կառավարվող հրթիռը, որն արտադրվել է հատուկ այդ համակարգի համար: «Ольха»-ն կարող է հետաքրքրել նաև Ադրբեջանին: Այդ մասին հայտարարել է ուկրաինացի ռազմական փորձագետ, Ուկրաինայի ԳՇ պետի նախկին տեղակալ Իգոր Ռոմանենկոն: Նա նշել է, որ «Ольха»-ն օգտագործում է 300 մմ-ոց կառավարվող հրթիռ: Ըստ նրա, Ուկրաինան ժամանակին Ադրբեջանին էր մատակարարել Սմերչ համակարգեր, իսկ այժմ Կիևը կարող է Բաքվի հետ կիսվել նաև խորհրդային արտադրության զենիթահրթիռային համակարգերի արդիականացման փորձով: