«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պաշտոնական Բաքվից պահանջել է անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ, բլոգեր Մեհման Հուսեյնովին: Կազմակերպությունը նաև անհանգստություն է հայտնել բլոգերի հացադուլ իրականացնելու հանգամանքի վերաբերյալ: Բլոգերը 15 օր շարունակ հացադուլ է իրականացնում ի նշան բողոքի իր դեմ հարուցված նոր կեղծ մեղադրանքի դեմ, ինչի համաձայն՝ նրան սպառնում է ևս 7 տարվա ազատազրկում: Ադրբեջանական իշխանությունների հերթական շինծու մեղադրանքի համաձայն՝ բլոգերն իբր ծեծի է ենթարկել կալանավայրի հսկիչներից մեկին: