Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունվարի 21-ին ուղեւորվել է Բրյուսել: Բրյուսել այցը կլինի երկօրյա եւ կդառնա Զուրաբիշվիլիի՝ որպես երկրի նախագահի, առաջինը պաշտոնական այցը: Այցի մանրամասները դեռեւս հայտնի չեն: Սակայն հայտնի է, որ Բրյուսելում Վրաստանի նախագահը պատրաստվում է հանդիպել ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ներկայացուցիչների հետ: Այցից առաջ Զուրաբիշվիլին հանդիպումներ է անցկացրել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի եւ նրա կառավարության անդամների հետ, որոնց հետ քննարկել է երկրի դիրքորոշումը տարբեր հարցերի շուրջ:Զուրաբիշվիլին Վրաստան կվերադառնա հունվարի 23-ին: