14.09.2025
Ադրբեջանի իշխանությունները գրող Այլիսլիին թույլ չեն տվել մասնակցել գրքի շնորհանդեսին
10.01.2019
Ադրբեջանի իշխանությունները գրող Այլիսլիին թույլ չեն տվել մասնակցել գրքի շնորհանդեսին

Ադրբեջանի իրավապահ մարմինների սահմանափակումների պատճառով գրող Աքրամ Այլիսլին չի կարողացել մասնակցել Վաշինգթոնում իր գրքի շնորհանդեսին:Turan-ի թղթակցի հետ զրույցում գրողը պարզաբանել է, որ ԱՄՆ-ում անգլերենով հրատարակվել է նրա «Ցտեսություն Այլիս» գիրքը: Այս ժողովածուի մեջ ներառվել են «Եմեն», «Քարե երազներ», «Վիթխարի խցանում» եւ «Ցտեսություն Այլիս» վեպերը:Գրողը նշել է, որ «Ցտեսություն Այլիս»-ը ոչ ավանդական վեպ է՝ բաղկացած երեք պատմություններից: Այն ադրբեջաներեով եւ ռուսերենով չի տպագրվել եւ առաջին անգամ հրատարակվել է անգլերենով: Հեղինակն այս ստեղծագործությունը «խոստովանանք» է անվանել:Վեպը գրված է լիրիկական ոճով եւ փոխանցում է հեղինակի վերջին տարիների հոգեկան ապրումները, ով «Քարե երազներ»-ի հրատարակությունից հետո հալածանքների է ենթարկվել:Գրողն արդեն 6 տարի է չի կարողանում միջազգային գրական միջոցառումների այցելել, ուր նրան հրավիրում են: Նրան նաեւ արգելված է բուժվելու նպատակով երկրից հեռանալ:2,5 տարի առաջ նրա դեմ սկսված քրեական գործն այն մասին, որ նա, իբրեւ թե, Բաքվի օդանավակայանում ծեծել է սահմանային ծառայության աշխատակցին, դեռ չի ավարտվել:Աքրամ Այլիսլլի դեմ հետապնդումները նոր չեն եւ սկսվել են «Քարե երազներ» վեպի հրատարակությունից հետո, որում հեղինակը համարձակվել է դրական արտահայտվել հայերի մասին: «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրում ստեղծագործության հրապարակումից հետո Այլիսլիին սկեցին հետապնդել, նրան զրկեցին կոչումներից եւ անգամ սպառնում էին «ականջները կտրել»: