24.11.2024
Բրիտանացի իրավապահները բռնագրավել են Գաջիևի կնոջ՝ 1,2 մլն դոլար արժողությամբ մատանին
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն ողջունում է Բաքվի՝ ԼՂ հակամարտության կարգավորման լուծումներ գտնելու փորձերը. Լավրով

Մոսկվան ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծումներ գտնելու Բաքվի փորձերը եւ հույս ունի, որ հայ գործընկերները ի պատասխան նույն դիրքորոշումը կարտահայտեն: Այս մասին 2018 թ-ն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:


Հատկանշական է, որ հենց այսօր՝ հունվարի 16-ին, Փարիզում տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը:


Լարվրովի խոսքով, պետք է ամեն կերպ խրախուսել կարգավորման հարցում լուծումներ գտնելու պատրաստակամության մասին Բաքվից հնչող հայտարարությունները: «Հույս ունեմ, որ մեր հայ գործընկերները ի պատասխան նույն դիրքորոշումը կարտահայտեն», - հավելել է նա՝ նշելով, որ ՀՀ-ում անցած տարի տեղի ունեցած իշխանափոխության պատճառով Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, աշխատանքը սահմանափակվել է հանդիպումներով, որոնք ավելի շատ ճանաչողական բնույթ ունեին:


«Այս ամիս կկայանա համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, այնպես որ, կարծում եմ, այս ուղղությամբ ևս մենք կկարողանանք մեր ավանդը ներդնել խնդրի կարգավորման համար», - ասել է նա։


«Ղարաբաղյան հակամարտությունը հին, կարելի է ասել՝ հնացած հակամարտություն է, բայց, իհարկե, այստեղ էլ կարելի գտնել լուծում, եթե Բաքուն և Երևանը ունենան քաղաքական կամք և լինի միջազգային աջակցություն, այդ թվում՝ համանախագահ երկրների աջակցությունը», - ընդգծել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: