24.11.2024
ՌԴ-ն ողջունում է Բաքվի՝ ԼՂ հակամարտության կարգավորման լուծումներ գտնելու փորձերը. Լավրով
prev Նախորդ նորություն

Թեհրանը համարում է Ղարաբաղը ադրբեջանական տարածք. Իրանի գենշտաբի ղեկավար

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մոհամադ Հոսեյն Բաղերին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին: Այս մասին հայտնում է Minval.az-ը:


«Իրանը համարում է Ղարաբաղը ադրբեջանական տարածք, աջակցում է և այսուհետ ևս կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Թեհրանը անընդունելի է համարում սահմանների բռնի փոփոխությունը և մշտապես Ադրբեջանի կողքին է այս հարցում», — հայտարարել է նա:


Համաձայն աղբյուրի, իր հերթին Իլհամ Ալիևը բարձր է գնահատել Իրանի աջակցությունը «ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի արդար դիրքորոշմանը»: