22.04.2025
Կանադական ընկերությունը պատրաստվում է արդյունաբերական քաղաք կառուցել Վրաստանում
prev Նախորդ նորություն

Վրաստանում սուգ է. բնակելի շենքում պայթյունը 4 մարդու կյանք է խլել

Նախօրեին ուժգին պայթյուն է որոտացել Թբիլիսիի արվարձանի Դիդի Դիղոմի շրջանում գտնվող բնակելի մասնաշենքում:


Պատահարի հետևանքով մահացել է չորս մարդ, այդ թվում՝ չորսամյա երեխա: Տուժել է յոթ հոգի, նրանցից վեցը երեխա է: Վրացական ԶԼՄ-ների տվյալով՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով:


Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հունվարի 17-ը սգո օր է հայտարարել Թբիլիսիում բազմահարկ բնակելի շենքում գազի պայթյունից հետո:


«Վարչապետի որոշմամբ, գազի պայթյունի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ հունվարի 17-ը հայտարարված է սգո օր», - ասված է կառավարության մամուլի ծառայության հայտարարության մեջ:


 

Թբիլիսիում պայթյունից ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չեն տուժել. դեսպանատուն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան