30.07.2025
Վրաստանում սուգ է. բնակելի շենքում պայթյունը 4 մարդու կյանք է խլել
prev Նախորդ նորություն

Թբիլիսիում պայթյունից ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չեն տուժել. դեսպանատուն

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ:


«Հունվարի 16-ին Թբիլիսիի Դիղոմի թաղամասի բնակելի շենքերից մեկում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի արդյունքում գրանցված զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։


Նշենք, որ պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, իսկ 8 հոգի ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։


Վրաստանում ՀՀ դեսպանությունը ցավակցում է ողբերգական դեպքի առիթով և իր զորակցությունն է հայտնում զոհերի հարազատներին ու վրացի բարեկամ ժողովրդին»,- ասված է հայտարարության մեջ։


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հունվարի 17-ը սգո օր է հայտարարել Թբիլիսիում բազմահարկ բնակելի շենքում գազի պայթյունից հետո:

Փորձագետ. ցանկացած հայ քաղաքական գործիչ Ղարաբաղի հարցում զիջումը համարում է քաղաքական մահ
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար