Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին նախագահի կինը ստիպված կլինի բացատրություններ տալ Քրեական հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությանը թանկարժեք գնումների համար միջոցների ծագման վերաբերյալ։ Մեծ Բրիտանիայի իշխանությունները, որ ուսումնասիրում է Ադրբեջանի Միջազգային բանկի խորհրդի նախկին նախագահ Ջահանգիր Հաջիևի, որ ներկայումս պատիժ է կրում իր հայրենիքում, և նրա կնոջ` Զաֆիրայի ունեցվածքի ծագումը, առգրավել է մոտ 1,2 միլիոն դոլար արժողությամբ Cartier ադամանդե մատանին։ Զամիրա Հաջիևան ձերբակալվել է անցյալ տարի «ունեցվածքի անհասկանալի ծագման հարցաքննության» շրջանակներում։ Կալանավորումը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի խնդրանքով։ Նրա դեմ երկու մեղադրանք է առաջադրվել: Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին ղեկավարի կինը Լոնդոնի Harrods խանութ-սրահում 10 տարվա ընթացքում ծախսել է 16 մլն ֆունտ սթերլինգ, ընդ որում նա վճարել է իր ամուսնու նախկին բանկի 35 վարկային քարտերով։ Սակայն նոյեմբերի 8-ին Զամիրա Հաջիևը գրավի դիմաց ազատ էր արձակվել: