25.11.2024
Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնելու է Պակիստան
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ՀՀ-ն ամենաշատն է հետաքրքված Աբխազիայով և Հվ.Օսիայով միջանցքների գործարկմամբ

Թբիլիսին և Սուխումը դժվար թե կարողանան պայմանավորվել ՀՀ-ի ու Հարավային Օսիայի միջև բեռնափոխադրումների հարցի շուրջ: Այստեղ պետք է գտնել օպտիմալ իրավական սխեմա: Եթե կողմերը ցանկանում են լուծել այդ հարցը, նրանք պետք է աչք փակեն տարանցման հարցի վրա և համաձայնագիր կնքեն: Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի փորձագետ Սերգեյ Ուտկինը:


Նրա խոսքով, ինչ վերաբերում է Սուխումիի և Ցխինվալի մասնակցությամբ միջանցքների գործարկմանը, ապա դա ցավոտ հարց է՝ կապված Վրաստանի սուվերենության հետ:


Ըստ նրա, միջանցքների գործարկմամբ ամենաշատը շահագրգռված է ՀՀ-ն, որը, սակայն, ազդեցության լծակներ չունի Սուխումիի, Ցխինվալիի և Թբիլիսիի վրա: