25.11.2024
Ալիևը բանակցային ֆորմատի փոփոխության մասին
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ-ից պատասխանեցին Փաշինյանին. Բելառուսի թեկնածուի հաստատման փաստաթղթերն ուղարկված են

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հայտարարել է, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուի առաջադրվելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին:


ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նա նշել է, որ քանի որ հարցը կանոնակարգված չէ, ապաև դժվար է կանխատեսել, թե ինչ ժամկետներում գլխավոր քարտուղարի նշանակումը կհաստատվի:  


«Բելառուսի կողմից ներկայացրած թեկնածուի համաձայնեցման բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը և որոշումների ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերն ուղարկվել են ՀԱՊԿ-ի անդամ պետություններին դեռևս 2018 թվականի դեկտեմբերին», - հավելել է նա:


Նախօրեին ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծվի առանց Հայաստանի կարծիքը հաշվի առնելու՝ կնշանակի, որ ՀԱՊԿ գոյություն չունի: Նման բան լինել չի կարող: