Ալիևը բանակցային ֆորմատի փոփոխության մասին
Հայկական կողմը բարձրացրել է բանակցային ձևաչափը փոխելու հարցը, սակայն Ադրբեջանը, բնականաբար, չի կարող ընդունել դա: Այդ մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Նովրուզ տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձում. հայտնում է АзерТАдж-ը:
Նա շեշտել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է մնացել:
«Այդ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակում… Հայտնի է, որ հայկական կողմը բարձրացրել է բանակցային ձևաչափի փոփոխության հարցը, սակայն Ադրբեջանը, բնականաբար, չի կարող դա ընդունել: Միաժամանակ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել լուրջ հայտարարությամբ, որ ձևաչափը պետք է անփոփոխ մնա: Նմանատիպ հայտարարությամբ են հանդես եկել նաև Եվրամիության բարձրաստիճան անձինք: Այսինքն` դա միանշանակ լուրջ ազդանշան է Հայաստանի համար, և վկայում է այն մասին, որ Ադրբեջանի դիրքորոշումն ավելի մեծ աջակցություն է ստանում»,- ասվում է ուղերձում: