Նազարբաևի հրաժարականը չի ազդի ՀԱՊԿ գործունեության վրա. Սեմերիկով
Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականը Ղազախստանի նախագահի պաշտոնից չի ազդի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վրա: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:
Նա նշել է, որ Նազարբաևի հրաժարականը չի ազդի ձեռք բերված համաձայնությունների ու ծրագրերի իրականացման հետագա ընթացքի վրա.
«Ինչպե՞ս դա կարող է ազդեցություն ունենալ, եթե ՀԱՊԿ-ի բոլոր անդամ երկրները կապված են միևնույն պայմանագրով: Այնտեղ հստակ շարադրված են կողմերի պարտականությունները մեկը մյուսի հանդեպ»,- ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ ասել է Սեմերիկովը:
Պաշտոնյայի խոսքով, Նազարբաևի հրաժարականը չի նշանակում նաև, որ նրա ստորագրած որոշումներն անօրինական են դառնալու:
Հիշեցնենք, նախօրեին Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ վայր է դնում նախագահի լիազորությունները: Նազարբաևը ղեկավարելու է Ղազախստանի Անվտանգության խորհուրդը:
Փաստացի, ինչպես նշում են փորձագետները, Նազարբաեւը մնում է մեծ քաղաքականությունում, քանի որ հանդիսանում է իշխող "Նուր Օտան" կուսակցության ղեկավարը եւ ցմահ ղեկավարելու է Անվտանգության խորհուրդը, որի լիազորությունները մինչ այդ բավականին ընդլայվել էին։