Ալիևը Թրամփին Չինաստանի մասին տեղեկություններ չի հաղորդել. Հասանովը հերքում է
Ադրբեջանի նախագահի` հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը АзерТАдж-ի հետ զրույցում մեկնաբանել է այն հրապարակումը, համաձայն որի` Իլհամ Ալիևը 2017-ին ԱՄՆ այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կեղծ տեղեկություն է հաղորդել:
Նրա խոսքով` The Washington Post-ի նախկին լրագրող Բոբ Վուդվարդի պնդումները, որոնք տեղ են գտել նրա գրքում, չեն համապատասխանում իրականությանը:
Հասանովը պատմել է, որ Իլհամ Ալիևի և Դոնալդ Թրամփի հանդիպումը 2017-ի սեպտեմբերին կայացել է ՄԱԿ-ի ԳՎ 72-րդ նսստաշրջանի շրջանակում և արձանագրային բնույթ է կրել:
«Այդ հանդիպման ժամանակ արվել են լուսանկարներ ու տեսանկարահանումներ, որևէ զրույց չի եղել: Այդ իսկ պատճառով տեղեկությունը, թե Ադրբեջանի նախագահը Դոնալդ Թրամփին պատմել է Աֆղանստանում Չինաստանի տնտեսական գործունեության մասին, ֆեյք է և գրքի հեղինակի երևակայությունը»,- ասել է նա: