2019թ.-ին Իսրայելի ու Ադրբեջանի միջև համագործակցությունը կբարձրանա որակական նոր մակարդակի: Այդ մասին հայտարարել է Հրեական ազգային հիմնադրամի փոխնախագահ Նոյման Զեևը: Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Ըստ նրա, Իսրայելն ավանդաբար կարևոր նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ կապերին:Համագործակցությունը, ըստ Զեևի, զարգանում է մշակութային, քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում: 2018թ.-ին երկկողմ ապրանքաշրջանառությունը հասել է 1.3 միլիարդ դոլարի: