30.01.2026
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման խնդրի հանգուցալուծումը մոտ է. ՌԴ փոխարտգործնախարար
11.02.2019
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման խնդրի հանգուցալուծումը մոտ է. ՌԴ փոխարտգործնախարար

ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին:«Իրավիճակը շատ զգայուն է: Հայկական կողմը ունի իր դիրքորոշումը: Այլ երկրներ ունեն իրենց դիրքորոշումը: Ռուսաստանը ելնում է այն իրողությունից, որ ՀԱՊԿ-ն շատ կարեւոր գործիք է խաղաղության եւ տարածաշրջանային անվտանգության պահպանման համար, հետեւաբար, կազմակերպությունը պետք է հստակ գործի: Եվ հստակ գործելու համար պետք է լինի նորմալ կառավարում եւ պետք է ունենա ղեկավար», - նշել է նա:Պաշտոնյայի խոսքով, այն, որ Հայաստանի կողմից գլխավոր քարտուղարի հետկանչից հետո հնարավոր չէ արագ նոր քարտուղար նշանակել, ցավոտ խնդիր է կազմակերպության համար:«ՀԱՊԿ-ն ունի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար` ՌԴ քաղաքացի Վալերի Սեմերիկով, ով փորձառու անձ է: Բայց ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից եւ ինչ միջոցներ են ձեռնարկվում` ես զերծ կմնայի հրապարակային քննարկել», - ասել է Պանկինը` հույս հայտնելով, որ խնդրի հանգուցալուծումը մոտ է: