20.04.2025
Բաքվին ավելի դժվար կլինի պայմանավորվել Փաշինյանի հետ, քան Սերժ Սարգսյանի հետ էր․ դե Վաալ
prev Նախորդ նորություն

Բրայզա. Ալիև-Փաշինյան հանդիպումը լավ նշան է

Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը լավ նշան է դիվանագիտական տեսանկյունից՝ ղարաբաղյան հարցի կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:


Նրա խոսքով, լավ նշան է, որ Ալիևն ու Փաշինյանը վերջապես հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:


Նա նշել է, որ երկու առաջնորդները ցանկանում են կառուցել կառուցողական անձնական հարաբերություններ, ինչը կարող է լավ նախադրյալ լինել բարդ որոշումների կայացման համար:

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Փաշինյան-Ալիև բանակցությունների կառուցողական մթնոլորտը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար