Նախիջևանում մեկնարկել են 2019թ.-ի առաջին հրամանատարա-շտաբային զորավարժությունները: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ զորքերը դուրս են բերվել կենտրոնացման վայրեր: Եռաստիճան զորավարժությունները կանցնեն երկու փուլով: Դրանք կտևեն մինչև փետրվարի 23-ը: