26.11.2024
Ինչո՞ւ են «ոչնչից» աղմկում ՀՀԿ-ականները. Փաշնյանը խոսել է իր կնոջ հարցազրույցի մասին
prev Նախորդ նորություն

Փաշինյանը ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին մեղադրեց գեյ-սկանդալներ հրահրելու համար

Խորհրդարանում ելույթ ունեցած Լիլիթ Մարտիրոսյան այդ անուն ազգանունով անձնագիր է ստացել 2015 թվականին՝ ՀՀԿ-ականների իշխանության օրոք, իսկ անձնագրում սեռը նշվել է արական: Այս մասին Նորագավիթի մաքսակետում  լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումների ընթացքում տրանսգենդերի ելույթի շուրջ առաջացած աղմուկին:


Վարչապետը նշել է, որ խորհրդարանում ելույթ ունեցած Լիլիթ Մարտիրոսյան այդ անուն ազգանունով անձնագիր է ստացել 2015 թվականին՝ ՀՀԿ-ականների իշխանության օրոք, իսկ անձնագրում սեռը նշվել է արական:


«Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչներ հիմա շատ ակտիվ հարց են քննարկում և իշխանության առաջ հարց են դնում, թե այս ինչ է կատարվում: Ես ուզում եմ ասել հետևյալը՝ 2015 թվականին Հայաստանի իշխանությունը՝ պահպանողական իշխանությունը, ընտանեկան արժեքների պահապան իշխանությունը, ինչպես իրենք են իրենց անվանում, ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է և նրան տվել է Հայաստանի քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր ու սեռը նշել արական: Հանրապետականների շարքում ընդունված է, որ արական սեռի ներկայացուցիչների անունը Լիլիթ է: Այն պահին, երբ Հանրապետական իշխանությունը այդ մարդուն տվել է ՀՀ քաղաքացու անձնագիր, Լիլիթ Մարտիրոսյան, սեռը՝ արական, նրան ընդգրկել է ընտրական ցուցակների մեջ, ուրեմն նրան օժտել է ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով ու պարտականություններով: Ու այսօր հանրապետականները, որ իրենց ասում էի գեյ ակտիվիստ եք, չէին հավատում: Իրենք էդ կարգավիճակից չէին կարող խուսափել և սա ևս մեկ ապացույց է: Այդ ու՞մ են եկել ինչի մեջ մեղադրում», - ասել է վարչապետը:


Նա անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների մեղադրանքներին:


«ԲՀԿ-ն ինչի՞ց է բողոքում, որ իրենց կուսակցության ներկայացուցիչը ստորագրել է ցուցակը: Այդ ցուցակը ստորագրել է Նաիրա Զոհրաբյանը և այդ ցուցակով ընդգրկվել է: Երբ իմացա, մտածեցի, որ լավ կազմակերպված պրովոկացիա է հեղափոխության և կառավարության դեմ: Բայց կա մյուս երեսը՝ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի լսում էր: Հիմա հարց եմ տալիս բոլորին՝ ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե մարդ չէ:


Թող բոլորն այս հարցին պատասխանեն՝ հոգևորականները, հանրապետականները, բարգավաճականները, պահպանողականները: Երկրորդ՝ այն պահվածքը, որ այս ամենի վերաբերյալ ցուցաբերում է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը, ընդհանրապես կասկածի տակ է դնում Հայաստանում մարդու իրավունքների վիճակը: Այդ պրովոկացիայի կազմակերպման ընթացքում ԲՀԿ-ն պետք է մտածի, ընդհանրապես, մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը արդյոք մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է և ինքը ընդհանրապես համապատասխանո՞ւմ է մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու անհրաժեշտ նվազագույն չափանիշներին», - ասել է վարչապետը:


Նա նաև նշել է, որ սա քաղաքական պրովոկացիա է, որ թիրախներն ուղղեն «Իմ քայլը» խմբակցության դեմ: