Սալոմե Զուրաբիշվիլիի ընտրությունը կարևոր քայլ է Վրաստանի պատմության համար, քանի որ ընտրվել է կին նախագահ, ով պատրաստ է աշխատել բոլորի հետ, ովքեր նրա օգտին չեն քվեարկել: Այս մասին հայտարարել է փորձագետ Լուիս Նավարրոն: Նա նշել է, որ Գրիգոլ Վաշաձեի արդյունքներն առաջին փուլում խոսում են ընտրողների դժգոհության մասին, որն ուղղված է Բիձինա Իվանիշվիլիին: Ըստ նրա, Զուրաբիշվիլիի հաղթանակը չպետք է դիտարկել, որպես համաձայնություն Իվանիշվիլիի ստվերային կառավարմանը: Նա հավելել է, որ Իվանիշվիլիի թիմակիցների հարձակումները քաղաքացիական հասարակության նկատմամբ շատ վտանգավոր են Վրաստանի ապագայի նկատմամբ: