22.04.2025
Բաքուն իրեն ապահովագրում է նավթի արդյունահանման անկումներից. փորձագետ
prev Նախորդ նորություն

Բաքու. Ադրբեջանի բանակը պատրաստ է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի

Աշխարհում չկա այնպիսի երկիր, որի բանակը պատրաստվում է խաղաղության: Բանակի խնդիրն է պատրաստ լինել ոչ թե խաղաղության, այլ պատերազմի: Այդ մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Վագիֆ Դյարգահլըն` մեկնաբանելով ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, թե Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատրաստի բանակին խաղաղության:


Նրա խոսքով` բանակի գործառույթն է մշտապես լինել մարտական պատրաստության վիճակում, պաշտպանել երկրի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:


«Ադրբեջանի ԶՈւ գերագույն հրամանատարը հայտարարել է, որ եթե Հայաստանը ցանկանում է խաղաղություն, ապա հայ զինվորները պետք է լքեն ադրբեջանական հողերը: ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է մեկընդմիշտ գիտակցի, որ մեր բանակը կարող է մտածել խաղաղության մասին միայն ադրբեջանական հողերն օկուպացումից ազատագրելուց հետո: Իսկ ներկայիս պայմաններում Ադրբեջանի բանակը պատրաստ է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի»,- ասել է մամուլի խոսնակը:


 

Արդեն վտանգավոր սահմանին են հասնում. Արցախում եւ ՀՀ-ում կոշտ են արձագանքում «Սասնա ծռերին»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան