26.11.2024
Եթե Քոչարյանը մնա ազատության մեջ, կարող է խոչընդոտել ճշմարտության բացահայտմանը․ ՀՔԾ պետ
prev Նախորդ նորություն

Սերգեյ Լավրովը կմասնակցի Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը

Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում: Այդ մասին ադրբեջանական «ONA» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Հաջորդ շաբաթ Բաքուն եւ Երեւանը միաժամանակ կհայտարարեն նախարարների հանդիպման ամսաթիվը: Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մասնակցելու է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա անձամբ է ցանկություն հայտնել մասնակցելու դրան», - ասել է նա:

Մամեդյարովը նաև տեղեկացրել է, որ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան:

Հիշեցնենք, անցյալ շաբաթ Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ առաջիկայում Զոհրաբ Մնացականյանի հետ եւս մեկ հանդիպում կլինի «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների մայրաքաղաքներից մեկում»: