20.04.2025
Fitch. Ադրբեջանը շարունակում է մեծ կախվածություն ունենալ էներգակիրների արտահանումից
prev Նախորդ նորություն

Առաջիկայում տեղի կունենա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը. Ադրբեջանի ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի մայրաքաղաքում: Այս մասին Բրյուսելում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:


Ինչպես հաղորդում է ադրբեջանական ONA գործակալությունը, նա նշել է, որ այս կապակցությամբ համաձայնություն է ձեռք բերվել. 


«Հիմա մենք պետք է փոքր-ինչ ընդմիջենք: Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը հանձնարարել են ԱԳ նախարարներին շարունակել աշխատանքը: Շատ շուտով տեղի կունենա երկկողմ հանդիպումը, մենք արդեն համաձայնեցրել ենք ժամկետը՝ ավանդաբար կողմերը կհրապարակեն ժամկետը միաժամանակ: Այն տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի մայրաքաղաքում»,- հավելել է Մամեդյարովը:

Ադրբեջանական բանակը ցանկացած պահի կարող է սկսել պատերազմը. Հասանով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար