Պաղեստինը կիսում է Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին Բաքվում հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիյադ ալ-Մալիկին: Minval.az հաղորդմամբ, նա նշել է, որ Պաղեստինը հանդիսանում է միջազգային օրենքների կատարման կողմնակից: «Կարծում ենք, որ միջազգային հանրության լավագույն աջակցությունն է միջազգային օրենքների կատարումը և ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերի կյանքի կոչումը», — հավելել է նա: Նշենք, որ Պաղեստինի հակահայ դիրքորոշումը բոլորովին նորություն չէ: Պաղեստինը բազմիցս է հայտարարել, որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը և այդտեղ անցկացվող որևէ ընտրության արդյունքներ: